Ի՜նչ էինք և ի՜նչ ենք դառել...

17 декабря 2013 - Роза Хастян

Ի՜ՆՉ ԷԻՆՔ ԵՎ Ի՜ՆՉ ԵՆՔ ԴԱՌԵԼ...

 

Թփրտալով ուժգին,

Մեկ-մեկ՝ նվաղելով,

Լռում էիր, սրտի'կ,

Դե հիմա էլ,  լռի'ր:

Քո խոսքերն են անզոր, ինչպես մի խաղալիք,

Մարդկանց ոտքերի տակ դու մի ընկնիր:

Ոչի՜նչ չե'ս փոխելու,

Եվ ո՜չ մի թիզ անգամ՝ սայլը  չի շարժվելու:

Իսկ թե շարժվի, հանկարծ,

Օ, իմ տանջվող սրտիկ,

Առաջինը դու ես ծվատվելու

Սայլն այդ քաշող-հրող

Նժույգների  սմբակի տակ:

 

Օ, չէ, ի՞նչ եմ ասում, նժույգ չկա':

Նժույգ լիներ՝  վիճակն այս տարաբախտ

Երկրիս մոտիկ չէ'ր գա,

Պատի'վ կունենայինք:

Նժույգի չափ չկանք՝  լինենք պատվախնդի՜ր:

 

Լռեմ:

Կրկին լռեմ, ինչպես մինչև հիմա,

Թողնեմ, որ հռհռան օտարները  ազգիս վրա:

 

Բայց, չէ'

Լավ է, ինքս ասեմ, լացեմ, նույնիկ գոռա'մ,

Թե կեսն ազգիս խուլ է, կույր է, կամ՝ համր...

Գուցե՞... մյու՞ս... կե՞սը... կհասկանա՞...

Ինչու՞ այսպես եղավ...

 

Այն ո՞ր պահի՜ն, ժամի՜ն, ակնթարթի՜ն,

Ի հեճուկս՝ թշնամուն, օտարին,

Պատիվն ազգիս՝ 

Պատառ-պատառ եղավ...

Ու անիծյալ մեկի հրամանով կարծես ՝

Աշխարհով մեկ տարածվելով՝

Անհետացա՜վ...

 

Ինչպիսի՜ ցա՜վ...

Հող կորցնելուց և ո'չ պակա՜ս...

 

Կորուստի ցավ շա՜տ ունեինք,

Հիմա՝  նորի՞ց...

Հիմա', հիմա' ինչի՞ համար

Ազատության պայմաններում

Նորից, կրկին  մեզ կոչեցնենք. «խոփանչի հայ»:

 

Ի զարմանս ողջ աշխարհի կառուցեցինք պողոտանե՜ր...

Նայե'ք, նայե՜ք.  մենք էլ էնք մա՜րդ,

Մենք էլ ունենք բարձր շենքե՜ր...

Էջմիածի՜ն, Գառնի՜, Գեղա՜րդ...

 

Զարմացրեցի՞նք:

Չզարմացա՜ն:

Ծիծաղեցի՜ն:

Դեռ մի բան էլ՝  խենթ տեսնելով՝

 Օգտվեցի՜ն...

Ամեն ձևով  պառակտեցի՜ն... քայքայեցին...

Բա, ի՞նչ պիտի, որ անեի՜ն,

Կյանքն է  եղել  միշտ այդպիսին.

Ոգտագործու՜մ է խելոքը՝ հիմարների՜ն...

 

Միշտ լռել եմ:  Խելագար չեմ,  կլռեի ԷԼԻ՜:

Հո լավ գիտեմ.

Հարյուր հազար տող էլ գրեմ՝ բան չեմ փոխի:

Դե,  ամոթն էլ մի կողմ թողնեմ.

Ամեն մի ազգ, մեզ ծաղրելիս՝

Ի'ր թիկունքին թո'ղ որ նայի,

Կեղտն ի'ր մաքրի,

Ի'ր պակասը լցնի,

Ծուռն ի'ր՝ շտկի...

 

Ցավն ուրիշ է.  

Անոթևան տեսա ես... ռազմիկներ...

 

Ռազմի դաշտում, սուրբ հողերում

Առողջություն, սիրտ ու հոգի,

Նաև արյուն. ՀԱ'Յ, ԵԶԱԿԻ',

Թողած, թափած  հայ կտրիճնր,

Որոնց դեմքին՝

Որպես ցավի ու մորմոքի լուռ վկաներ

Խոր ակոսներն վհատության՝ բազմապատկվել,

Ու անթաքույց,  անհույս կյանքի

Խրամատ են դառել...

 

Չեմ հասկանում.

Ի՞նչն է հիմքը  ազատ երկրում՝

Հայ լինելը՝ պիտակ դարձնել,

Գրավական  դժբախտության

Ու մշտական պանդխտության...

 

Չէ՞ որ՝

Բռնցքվել գիտեինք դժվար պահին:

Այդ հրաշքը նախնիներն իմ ժառանգել են բոլոր-բոլոր մեր այրերին:

 

Ու՞ր մնաց այն:

Որտե՞ղ կորավ:

 

Աշխա'րհ, աշխա՜րհ,

Այդ ո՞ր պահին մեր պատիվը խլեց-տարավ , բան չիմացանք,

Քույր ու եղբայր՝ հրմշտելով իրար անցանք,

Ինչ է թե,

Մեկս՝ ունենանք ճոխ պալատներ,

Իսկ մյուսս՝ հյուղակ անգամ մի... չունենանք:

 

Ինչպե՞ս նայենք այն ռազմիկի խոր աչքերին,

Հայացքի մեջ բնավորված լուռ ցավերին,

Զոհվածների զավակների տխուր տեսքին,

Որոնք չունեն... մի կտոր հաց:

 

Էլ ո'րն ասեմ: -

Մենք այսպիսին չէինք եղել...

Պատվախնդի՜ր է միշտ հայը եղել...

Ի՜նչ էինք

 Եվ ի՜նչ ենք դառել...

© Copyright: Роза Хастян, 2013

Регистрационный номер №0175530

от 17 декабря 2013

[Скрыть] Регистрационный номер 0175530 выдан для произведения:

Ի՜ՆՉ ԷԻՆՔ ԵՎ Ի՜ՆՉ ԵՆՔ ԴԱՌԵԼ...

 

Թփրտալով ուժգին,

Մեկ-մեկ՝ նվաղելով,

Լռում էիր, սրտի'կ,

Դե հիմա էլ,  լռի'ր:

Քո խոսքերն են անզոր, ինչպես մի խաղալիք,

Մարդկանց ոտքերի տակ դու մի ընկնիր:

Ոչի՜նչ չե'ս փոխելու,

Եվ ո՜չ մի թիզ անգամ՝ սայլը  չի շարժվելու:

Իսկ թե շարժվի, հանկարծ,

Օ, իմ տանջվող սրտիկ,

Առաջինը դու ես ծվատվելու

Սայլն այդ քաշող-հրող

Նժույգների  սմբակի տակ:

 

Օ, չէ, ի՞նչ եմ ասում, նժույգ չկա':

Նժույգ լիներ՝  վիճակն այս տարաբախտ

Երկրիս մոտիկ չէ'ր գա,

Պատի'վ կունենայինք:

Նժույգի չափ չկանք՝  լինենք պատվախնդի՜ր:

 

Լռեմ:

Կրկին լռեմ, ինչպես մինչև հիմա,

Թողնեմ, որ հռհռան օտարները  ազգիս վրա:

 

Բայց, չէ'

Լավ է, ինքս ասեմ, լացեմ, նույնիկ գոռա'մ,

Թե կեսն ազգիս խուլ է, կույր է, կամ՝ համր...

Գուցե՞... մյու՞ս... կե՞սը... կհասկանա՞...

Ինչու՞ այսպես եղավ...

 

Այն ո՞ր պահի՜ն, ժամի՜ն, ակնթարթի՜ն,

Ի հեճուկս՝ թշնամուն, օտարին,

Պատիվն ազգիս՝ 

Պատառ-պատառ եղավ...

Ու անիծյալ մեկի հրամանով կարծես ՝

Աշխարհով մեկ տարածվելով՝

Անհետացա՜վ...

 

Ինչպիսի՜ ցա՜վ...

Հող կորցնելուց և ո'չ պակա՜ս...

 

Կորուստի ցավ շա՜տ ունեինք,

Հիմա՝  նորի՞ց...

Հիմա', հիմա' ինչի՞ համար

Ազատության պայմաններում

Նորից, կրկին  մեզ կոչեցնենք. «խոփանչի հայ»:

 

Ի զարմանս ողջ աշխարհի կառուցեցինք պողոտանե՜ր...

Նայե'ք, նայե՜ք.  մենք էլ էնք մա՜րդ,

Մենք էլ ունենք բարձր շենքե՜ր...

Էջմիածի՜ն, Գառնի՜, Գեղա՜րդ...

 

Զարմացրեցի՞նք:

Չզարմացա՜ն:

Ծիծաղեցի՜ն:

Դեռ մի բան էլ՝  խենթ տեսնելով՝

 Օգտվեցի՜ն...

Ամեն ձևով  պառակտեցի՜ն... քայքայեցին...

Բա, ի՞նչ պիտի, որ անեի՜ն,

Կյանքն է  եղել  միշտ այդպիսին.

Ոգտագործու՜մ է խելոքը՝ հիմարների՜ն...

 

Միշտ լռել եմ:  Խելագար չեմ,  կլռեի ԷԼԻ՜:

Հո լավ գիտեմ.

Հարյուր հազար տող էլ գրեմ՝ բան չեմ փոխի:

Դե,  ամոթն էլ մի կողմ թողնեմ.

Ամեն մի ազգ, մեզ ծաղրելիս՝

Ի'ր թիկունքին թո'ղ որ նայի,

Կեղտն ի'ր մաքրի,

Ի'ր պակասը լցնի,

Ծուռն ի'ր՝ շտկի...

 

Ցավն ուրիշ է.  

Անոթևան տեսա ես... ռազմիկներ...

 

Ռազմի դաշտում, սուրբ հողերում

Առողջություն, սիրտ ու հոգի,

Նաև արյուն. ՀԱ'Յ, ԵԶԱԿԻ',

Թողած, թափած  հայ կտրիճնր,

Որոնց դեմքին՝

Որպես ցավի ու մորմոքի լուռ վկաներ

Խոր ակոսներն վհատության՝ բազմապատկվել,

Ու անթաքույց,  անհույս կյանքի

Խրամատ են դառել...

 

Չեմ հասկանում.

Ի՞նչն է հիմքը  ազատ երկրում՝

Հայ լինելը՝ պիտակ դարձնել,

Գրավական  դժբախտության

Ու մշտական պանդխտության...

 

Չէ՞ որ՝

Բռնցքվել գիտեինք դժվար պահին:

Այդ հրաշքը նախնիներն իմ ժառանգել են բոլոր-բոլոր մեր այրերին:

 

Ու՞ր մնաց այն:

Որտե՞ղ կորավ:

 

Աշխա'րհ, աշխա՜րհ,

Այդ ո՞ր պահին մեր պատիվը խլեց-տարավ , բան չիմացանք,

Քույր ու եղբայր՝ հրմշտելով իրար անցանք,

Ինչ է թե,

Մեկս՝ ունենանք ճոխ պալատներ,

Իսկ մյուսս՝ հյուղակ անգամ մի... չունենանք:

 

Ինչպե՞ս նայենք այն ռազմիկի խոր աչքերին,

Հայացքի մեջ բնավորված լուռ ցավերին,

Զոհվածների զավակների տխուր տեսքին,

Որոնք չունեն... մի կտոր հաց:

 

Էլ ո'րն ասեմ: -

Մենք այսպիսին չէինք եղել...

Պատվախնդի՜ր է միշտ հայը եղել...

Ի՜նչ էինք

 Եվ ի՜նչ ենք դառել...

Рейтинг: 0 135 просмотров
Комментарии (0)

Нет комментариев. Ваш будет первым!